Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ընկճախտ (դեպրեսիա)

Բոտոքսի կողմնակի արդյունավետությունը

Բոտոքսի կողմնակի արդյունավետությունը

Նոր հետազոտությունը ցույց է տվել, որ Բոտոքսը կարող է բուժել դեպրեսիան: Այսօրվա դրությամբ՝ դեպրեսիայի վրա բոտոքսի(OnabotulinumtoxinA) ազդեցության ամենամեծ կլինիկական հետազոտությամբ, Ջորջթաունյան բժշկական դպրոցի հետազոտողները հայտնաբերել են, որ դեպրեսիայով հիվանդների կեսից ավելին՝ որոնց բուժել են կնճիռների դեմ հանրահայտ միջոցով, 6 շաբաթ տեւողությամբ բուժումից հետո նկատելի բարելավումներ են եղել՝ ախտանիշների թուլացման տեսքով, հաղորդում է Newmax Health-ը:

 

Հետազոտությանը, որի արդյունքները տպագրված են Psychiatric Research ամսագրում, մասնակցել է 74 հիվանդ, որոնց հոնքերի միջեւ կամ ներարկվել է բոտքոս, կամ կատարվել է պլացեբո (ներարկվել է ազդեցություն չունեցող նյութ): Հետազոտողները հայտնաբերել են, որ պլացեբոյի խմբի հետ համեմատած՝ բոտոքսի խմբում դեպրեսիայի ախտանիշներն ավելի շատ են նվազել՝ 47%-ով, իսկ պլացեբոյի խմբում՝ 21%-ով:

 

«Այս հետազոտությունն իր բնույթով յուրահատուկ է, քանի որ առաջարկում է միանգամայն նոր մոտեցում դեպրեսիայի ախտանիշների բուժմանը, որը տվյալ դեպքում չի խանգարում որեւէ այլ բուժման»,- հայտնում է կլինիկական հոգեբուժության պրոֆեսոր Նորման Ռոզենթալը՝ Ջորջթաունից:

 

«Նոր հետազոտությունն ապացուցում է Չարլզ Դարվինի եւ Ուիլյամ Ջեյմսի տեսությունն այն մասին, որ դեմքի արտահայտությունն ազդում է տրամադրության վրա» ,- ավելացրել է դիմային վիրաբույժ եւ հետազոտության համահեղինակ Էրիկ Ֆինցին:

Սկզբնաղբյուր. med.news.am
Լուսանկարը. med.news.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ